Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:43 17-06-2021

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային. 14-ամյա տղայի վիճակը ծանր է


Երեկ՝ հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ հարվածել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որում գտնված 14-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

«Տոյոտա Լանդ Քրուիզերում» գտնվել է Պապիկյանը, սակայն ըստ «Mediaport» տելեգրամյան ալիքի, ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, խիստ հրահանգ է եղել թաքցնել ու հերքել Պապիկյանի մասնակցության փաստը:

Նշենք, որ ոստիկաննությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել վթարի մասին՝ թաքցնելով Պապիկյանի մասնակցության փաստը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը