Մամուլ 5 տարի առաջ - 10:05 15-06-2021

Ամեն ինչ անում են ՔՊ-ի՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար. Փաստ

«Նախօրեին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունն էր հայտնում՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրան։ Տեղեկություններ կան, որ Գասպարյանն անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դրան հետագա ընթացք չի տրվել։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում դժգոհության՝ նման ու ավելի սուր դեպքերը բազմաթիվ են. բանն այն է, որ Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը։ Մյուս կողմից՝ նրանցից շատերը հասկանում են, որ իրենք կորցնում են իշխանությունը, և չի բացառվում, որ արդարանալու և «մաքուր երես» դուրս գալու համար նմանատիպ նոր «սլիվների» ականատես լինենք: Մյուս կողմից՝ հենց թիմի ներսում մեծ տարակուսանք կա այն առումով, որ ՔՊԿ մի շարք «կարկառուններ»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար:

Մենք տեղեկություններ ունենք, որ «շարքերում» մասնավորաբար զայրացել են Լենա Նազարյանի երեկվա մեկնաբանության հետ կապված, թե «շինելու եմ» ասելով՝ Փաշինյանը «ենթադրաբար նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»: Մեզ հետ զրույցում երեկ մի քանի ՔՊԿ-ականներ նշում էին, որ «նման հայտարարությունները, այդ թվում՝ մի շարք ձևակերպումներ Փաշինյանի կողմից, մեր իսկ պոտենցիալ ընտրողներին հեռացնում են մեզանից, քանզի տպավորություն է, թե նրանց պարզապես կատարյալ հիմարի տեղ ենք դնում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի