Ներքին 5 տարի առաջ - 11:55 14-06-2021

Վիգեն Էօլչեքճեանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանն այսօր, «տեռորիզմի ու սահմանների ապօրինի հատման» մեղադրանքով, 20 տարվա ազատազրկման դատապարտեց հայ գերի Վիգեն Էօլչեքճեանին:

Նշենք, որ Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախում ադրբեջանցիների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ընթացքում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գործը նախաքննության փուլ վերադարձնելու վերաբերյալ, որը մերժվել է։

Ադրբեջանը Վիգեն Էօլչեքճեանին մեղադրում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման և «վարձկանության» մեջ, թե, իբր, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»:

Հիշեցնենք, որ Վիգենը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ՝ հրադադարի օրը՝ նոյեմբերի 10-ին։ Կարծելով, որ կարող են անվտանգ տեղափոխել իրենց ապրանքները Մարալը՝ իր ծանոթ մեկ այլ հայրենադարձի՝ Վիգեն Էուլջեկչյանի հետ, գնացել էր Շուշի՝ հյուրանոցից իր իրերը վերցնելու, որտեղ էլ գերեվարվել են։ Ամիսների պայքարից հետո Լիբանանի իշխանությունների միջամտության շնորհիվ նաեւ հաջողվեց Մարալին վերադարձնել Լիբանան, սակայն Վիգենը շարունակում է մնալ Բաքվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը