Արտաքին 5 տարի առաջ - 14:13 11-06-2021

Վրաստանը Ֆրանսիայից կստանա 483 միլիոն եվրոյի վարկ

Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD) Վրաստանին տրամադրել է շուրջ 483 միլիոն եվրո՝ գործընկերության մասին նոր համաձայնագրի շրջանակներում, որ 2021-2023 թվականների համար ստորագրվել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլու և Եվրասիայի հարցերով AFT տարածաշրջանային տնօրեն Սեսիլ Կուպրիի միջև:

Վրաստանը 483 միլիոն եվրոյի օգնություն կստանա Ֆրանսիայից 3 տարվա ընթացքում: Այս տրանշը բաժանված է երեք մասի՝ տարեկան 150 միլիոն: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Վրաստանի կառավարության վարչակազմում:

Այս միջոցները ծախսվելու են Վրաստանի տնտեսության մեջ՝ ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, գյուղատնտեսության, քաղաքների զարգացման, կապի և էներգետիկայի, սոցիալական ապահովության և առողջապահության վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցությունն ամրապնդվում է, և ստորագրված համաձայնագիրը «շատ կարևոր է Վրաստանի համար»:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ