Ներքին 5 տարի առաջ - 13:23 10-06-2021

Ընտրարշավի ժամանակ միմյանց գոտկատեղից ներքև հարվածելը նոր չէ. Գնել Նալբանդյան

Ընտրարշավի ժամանակ միմյանց գոտկատեղից ներքև հարվածելը նոր չէ, միմյանց անվանարկելը՝ նույնպես, պարզապես փոխվել է դոզան, արտահայտման մեթոդն ու տեխնոլոգիան։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փորձառու լրագրող Գնել Նալբանդյանը:

Վերջինս առիթ է ունեցել լուսաբանելու նորանկախ Հայաստանի՝ թե՛խորհրդարանական, և թե՛նախագահական ընտրությունները:

Նրա խոսքով, 1996-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իշխող ուժը պետական հեռուստատեսության լրատվական թողարկումներում ակնհայտորեն ծաղրում էր ընդդիմադիր ուժերին, անվանարկում դրանց առաջնորդներին։

«Ընդդիմությունը կարող էր հակադարձել միայն իրեն պատկանող թերթերում, բայց ոչ՝ նույն եթերում»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Վերջինս փաստեց, որ 1996-ի նախագահական ընտրության քարոզարշավի ժամանակ ընդդիմության վիճակն ավելի ծանր էր, քանի որ պետական եթերում միայն գործող նախագահի գովքն էր ու ընդդիմության առաջնորդի անվանարկումը, կոմպրոմատներ՝ նրա դեմ, խուլիգանություններ կազմակերպելու մեղադրանքներ՝ առանց պատասխան խոսքի հնարավորության։

«1998-ից 2017թթ խորհրդարանական ու նախագահական ընտրարաշավների ժամանակ ընդդիմությունն աստիճանաբար ստանում էր Հ1-ի եթերում իր տեսակետը հայտնելու հնարավորություն»,-փաստեց Գնել Նալբանդյանը:

Նա արձանագրեց, որ ընդդիմության առաջնորդների վարկաբեկումը եթերում պակասում էր, բայց նրանց ծաղրելը շարունակվում էր։

Անդրադառնալով ինֆոարտահոսքերին՝ վերջինս վերհիշեց Արթուր Բաղդասարյանի դեմ կատարված հակաքարոզչության օրինակը:

«Երբեմն որևէ թեկնածուի դեմ ինֆոարտահոսքեր էին լինում՝ <օտար երկրի հատուկ ծառայությունների ագենտ> լինելու մեղադրանքով։ Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանի դեմ հակաքարոզչական արշավը և Մեծ Բրիտանիայի դիվանագետի հետ սրճարանային զրույցի գաղտնալսումը 2003-ի նախագահական ընտրությանը»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը