Արտաքին 5 տարի առաջ - 12:38 10-06-2021

Շվեյցարիայի ԱԳՆ-ն անվանել է Պուտինի և Բայդենի հանդիպման վայրը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովն անցկացվելու է հունիսի 16-ին Լա Գրանժ վիլլայում:

Հայտնի է, որ Բայդենը պատրաստվում է Պուտինին հայտարարել, որ անթույլատրելի է խախտել Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և այլ պետությունների ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Վաշինգտոնը վճռական է իր ռազմավարական շահերը պաշտպանելու հարցում և պատրաստ է հակահարված տալ բոլորին:

Նշենք, որ Պուտինի հետ հանդիպումը Բայդենի եվրոպական շրջագայության վերջին փուլն է լինելու: Մասնավորապես, հունիսի 10-13-ը նա բանակցությունների է լինելու Մեծ Բրիտանիայում, որտեղ մասնակցելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին և հանդիպելու է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Այնուհետ նա մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին, որտեղ, ի միջի այլոց, քննարկվելու են Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի