Ներքին 5 տարի առաջ - 14:56 07-06-2021

Փախստականների բնակարանները տրվելու են «շեհիդների» ընտանիքներին. ադրբեջանագետ

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսվել է Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքների վերաբնակեցման գործընթացի նախապատրաստական քարոզչությունը:

Այս մասին օրագիր.news-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Մանրամասնելով այդ գործընթացը՝ նա նշեց, որ Ադրբեջանում սկսվել են փախստականների շրջանակում սոցհարցումներ անցկացվել, թե ով է ուզում վերադառնալ, իսկ ով՝ ոչ:

«Արդեն իսկ պարզ է, որ քարոզչության տեսանկյունից շատ ավելի գրավիչ պատկեր է ներկայացվելու, քան կա իրականում»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, փախստականների մեծ մասը, փաստացի, չի ուզում վերադառնալ և առանց հեռանկարի ապրել անհասկանալի պայմաններում, հետևաբար այս պահին իշխանությունների գերխնդիրն է մոտիվացնել այդ մարդկանց:

«Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շահագրգռելու են, այլ նաև հարկ եղած դեպքում կպատժեն, քանի որ նրանք արդեն իսկ հայտարարել են, որ այն բնակարանները, որտեղ բնակվում էին փախստականները կամ նախատեսված էին նրանց համար, տրվելու են «շեհիդների» ընտանիքներին»,- փաստեց ադրբեջանագետը՝ հավելելով, որ վերաբնակեցումը երկար գործընթաց է լինելու, և այդ փաստն ընդունում են նաև Ադրբեջանի իշխանությունները:

Վերաբնակեցման փուլային գործընթացը մանրամասնելով՝ մասնագետն անդրադարձավ ականազերծման աշխատանքներին, որոնք բավականին երկարատև են լինելու:

«Ականազերծումից հետո պետք է ինչ-որ չափով վերականգնվեն ենթակառույցները, որպեսզի մարդիկ մի քանի փուլով տեղափոխվեն այտեղ»,-ասաց մասնագետը:

Պատասխանելով բնակչության անվտանգության երաշխավորման հարցին՝ Անժելա Էլիբեգովան նշեց, որ պետական քարոզչական մակարդակով անվտանգության մասին առայժմ չի խոսվում, միայն նշվում է, որ այդ տարածքներն այլևս ադրբեջանական են:

«Առնվազն ականազերծման գործընթացի տեսանկյունից այդ տարածքներն անվտանգ չեն, ու մինչ դրա ավարտն Ադրբեջանի իշխանություններն այդ մասին չեն խոսի»,-փաստեց մասնագետը:

Անդրադառնալով գրավյալ տարածքներում կատարվելիք միջազգային ներդրումների ծրագրերին՝ Անժելա Էլիբեգովան նշեց, որ առայժմ խոսքը մեծամասամբ թուրքական ընկերությունների մասին է:

«Տարբեր երկրներից ներդրողներ կան, որ հետաքրքված են, բայց պարզ է, որ իրենց պետք են նաև պետական երաշխիքներ, որպեսզի կարողանան Ադրբեջանի պետական ծրագրերի շրջանակում ստանալ իրենց եկամուտները, և այդ առումով Ադրբեջանը ներդրողներին համոզելու և տարածաշրջան բերելու խնդիր ունի »,-փաստեց Անժելա Էլիբեգովան՝ հավելելով, որ այս պահին Ադրբեջանը որոշակի երաշխիքներ խոստացել է, իսկ թե կկարողանա՞ արդյոք իրականացնել, դա արդեն պարզ չէ:

«Այս տարվա պետական բյուջեով Ադրբեջանը վերականգման ծրագրերն իրականացնելու համար դուրս է գրել ընդամենը 1.3 միլիարդ դոլար, իսկ այնտեղ խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է»,-փաստեց մասնագետը՝ արձանագրելով, որ այս պահին ներդրողների տեմպն այդքան էլ արագ չէ, և վերջիններս չեն շտապում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում