Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:10 02-06-2021

Թուրքիան որոշել է հետ ուղարկել Ս-400 ԶՀՀ-ի համար պատասխանատու ռուս զինվորականներին

Թուրքիան որոշում է կայացրել վտարել ռուս ռազմական հրահանգիչներին, որոնք թուրք մասնագետներ են պատրաստում Ս-400 զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ) սպասարկելու համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ընդ որում՝ թուրքերը մտադիր չեն հրաժարվել ԶՀՀ-ներից: Այդ քայլն Անկարայի ազդանշանն է Վաշինգտոնին Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումից առաջ:

Ամերիկայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի կեսին: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում նախատեսված է Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը:

Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս դժգոհություն էր հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքում Ռուսաստանի ռազմական հրահանգիչների առկայությունից, որոնք մասնագետներ էին պատրաստում Ս-400 ԶՀՀ-ները սպասարկելու համար:

«Ս-400-ները հարյուր տոկոսով մեր վերահսկողության տակ են լինելու. Դրա համար մենք շատ տեխնիկական մասնագետներ ենք հատկացրել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Նա շեշտել է, որ ռուս մասնագետները «չեն մնա» երկրում:

Հարկ է նշել, որ Ռուսաստանը Ս-400-ների մի քանի խմբաքանակ է վաճառել Թուրքիային, բայց դրանց ստեղծման և կառավարման տեխնոլոգիան չի տրամադրել:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք