Արտաքին 5 տարի առաջ - 10:57 01-06-2021

Չինաստանում մարդն առաջին անգամ վարակվել է H10N3 թռչնագրիպով

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում մարդն առաջին անգամ վարակվել է H10N3 թռչնագրիպով: Հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՉԺՀ հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեի հայտարարությանը:

Հաղորդվում է, որ Չժենցզյան քաղաքից 41-ամյա տղամարդն ապրիլի վերջին բժշկի է դիմել ջերմության և վատ ինքնազգացողության գանգատներով: Մասնագետը որոշել է հոսպիտալացնել հիվանդին: Վարակված տղամարդն արդեն առողջացել է:

Մայիսի 28-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կատարել է համապատասխան բոլոր հետազոտությունները և պարզել, որ տղամարդը վարակվել է H10N3-ով: Նրա հետ շփված բոլոր մարդիկ բժշկական հսկողության տակ են:

«H10N3-ն առաջացել է թռչուններից, քանի որ գենոմի անալիզը ցույց է տվել, որ վիրուսը մարդուն վարակելու արդյունավետ ունակությամբ օժտված չէ»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ սա աշխարհում առաջին դեպքն է, երբ մարդը վարակվում է H10N3 թռչնագրիպով:

Ավելի վաղ չինացի գիտնականները նախազգուշացրել էին թռչնավարակի համավարակի վտանգի մասին:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը