Ներքին 5 տարի առաջ - 19:50 30-05-2021

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և գերիների վերադարձին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանի գրասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և համակիրների հետ քննարկման ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության և գերիների վերադարձի հարցերին։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ունի պատշաճ միջազգային արձագանք սահմանային իրադրությանը և գերիներին առնչվող հարցերի վերաբերյալ։ «Այսօր միջազգային հանրությունը, ըստ էության, հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը, և դա միջազգային ամենալայն արձագանքն է եղել»,- ընդգծել է նա։

Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է։ «Գերիների հարցն էլ են օգտագործում Հայաստանում ներքաղաքական սրացումներ ապահովելու համար։ Դա օգտագործում են մեր ներսում բախումներ հրահրելու համար։ Եվ փառք Աստծո, որ մենք դա հասկանում ենք, ինչքան էլ դժվար է, պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանն այդ գործոնը մեր ներքաղաքական իրադրության հարցերում օգտագործի»,- հավելել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում