Ներքին 5 տարի առաջ - 13:11 29-05-2021

Բոլոր այն ուսուցիչ-դաստիարակները, որոնք այսօր աշխատում են նախակրթարաններում, պետք է ատեստավորվեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է Նորք Մարաշ վարչական շրջանում իր համակրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամների հետ։

Նա խոսեց նախակրթարանների, բոլոր երեխաներին մանկապարտեզներում կրթությամբ ապահովելու խնդրի մասին։

«Մանկապարտեզների, նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակները պետք է ունենան որակավորում։ Երկար ժամանակ մենք այսօր մանկապարտեզներում ու նախակրթարաններում ունենք բազմաթիվ բարձր որակի մասնագետներ, բայց մենք հիմա չունենք մի իրավիճակ, որ բացառել ենք ոչ պատշաճ որակի մասնագետների մուտքը նախակրթարան»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս աշխատանքի ու աշխատակիցների վերաբերյալ պետք է վերաբերմունք փոխել։ Նրա խոսքով՝ մարդիկ մտածում են՝ դե մանկապարտեզ է, բարեկամի աղջկան ընդունեմ աշխատանքի, գնա-գա, տնից դուրս գա և այլն․ «Էս վերաբերմունքից պետք է դուրս գալ, որովհետև, եթե պրոֆեսիոնալ հմտություն չունեցող պրոֆեսիոնալն է շփվում երեխայի հետ, դա երեխայի հասուն տարիքում ունենում է իր արտահայտությունը, պարտադիր ու այն նեգատիվ է»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ եթե տեսնեն, որ որևէ մեկը երեխայի նկատմամբ բռնություն է գործադրում կամ երեխային վատ խորհուրդ է տալիս՝ դա ոչ ոք չի հանդուրժի, բայց մյուս կողմից էլ պետք է ապահովել, որ նախակրթարաններում, մանկապարտեզներում լինեն որակյալ ուսուցիչ-դաստիարակներ։

«Սրա համար մենք գործարկում եմ պարտադիր ատեստավորման մեխանիզմը։ Ասում ենք, որ բոլոր այն ուսուցիչ-դաստիարակները, որոնք այսօր աշխատում են նախակրթարաններում, պետք է ատեստավորվեն, ընդ որում՝ ով ատեստավորվեց՝ իրենց աշխատավարձերը պետք է բարձրանան՝ 30-50 տոկոսով»,-նշեց Փաշինյանը։

Իսկ նրանք, ովքեր որակավորում չեն անցնի, ևս 2 անգամ հնարավորություն կտրվի մասնակցելու ատեստացիային ու բարձրացնել աշխատավարձը։

Եթե 3-րդ անգամ էլ չստացվի՝ կօգնեն, որ այլ աշխատանք գտնի՝ նշելով, որ կներեք, բայց մենք մեր երեխաներին չեքն կարող Ձեզ վստահել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի