Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:23 26-05-2021

Արցախից բռնագաղթածներին խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել. ՌԴ ՊՆ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումն Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար հեռավոր բնակավայրեր: Ընդհանուր առմամբ, երկու գյուղերում այժմ ապրում է շուրջ 1000 մարդ: Նրանցից շատերը օգնության կարիք ունեն: Փոխանցոմ է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին հանձնել են երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի միջոցներ, խաղալիքներ և մանկասայլակներ: Կենցաղային պարագաներից և այլ ապրանքներից բացի, ընտանիքներին տրվել են նաև անհատական բժշկական պարագաներ, որոնք պարունակում են ամենաառաջնային դեղերի և վիրակապերի հավաքածու»:

«Այսօր ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտակերտի շրջանի երկու ամենահեռավոր բնակավայրերի բնակիչներին: Մարդասիրական գործողություններն իրականացվել են հիմնականում բնակիչներին հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր և դեղամիջոցներ ապահովելու միջոցով»,- ասել է Իգոր Սիվակովը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարը և հավելել. «Բացի բռնագաղթածներից, օգնություն են ստացել նաև բազմազավակ ընտանիքները, որոնք բավականին մեծ թիվ են կազմում երկու բնակավայրերում»:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին են հանձնել շուրջ 155 տոննա հումանիտար օգնություն, որոնք Հայաստան են առաքել ռուսական բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով