Ներքին 5 տարի առաջ - 10:12 25-05-2021

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մայիսի 20-ին և 21-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։

Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են