Մամուլ 5 տարի առաջ - 08:03 25-05-2021

«Իմ քայլի» վերարտադրությունն օրեցօր ավելի է բարդանում. Հրապարակ

«Մեկ օրից լրանում է ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքական ուժերը որոշել են մինչև վերջին պահը չբացել փակագծերը։ Այս պահին նախընտրական ցուցակները վերջին խմբագրումներին են ենթարկվում։

Իշխանության ցուցակը, որոշ տեղեկություններով, էականորեն փոխվել է՝ մոտ մեկ ամիս առաջվա տեսքը չունի։ Հայտնվել են նոր անուններ, որոնք «Քաղպայմանագրի» անդամ չեն, հիմնականում տնտեսագետներ են, բիզնեսի ներկայացուցիչներ։ Չի բացառվում, որ ցուցակի առաջին կնոջ հարցում էլ տեղափոխություն լինի Լենա Նազարյանի և Լիլիթ Մակունցի միջև։ Թեև ընտրությունից անմիջապես հետո Մակունցը մեկնելու է ԱՄՆ, քանի որ դեսպանի ագրեմանն արդեն ստացվել է։

Ճիշտ է՝ «Իմ քայլի» վերարտադրությունն օրեցօր ավելի է բարդանում, բայց Փաշինյանն այս օրերին ապագա պորտֆելների բաշխմամբ է զբաղված։ Մինչև ցուցակը կազմելը նա հերթով իր մոտ էր կանչում իմքայլական պատգամավորներին, հետաքրքրվում, թե ով իրեն որտեղ է տեսնում՝ հասկացնելով, որ դրսում չեն մնա, եթե անգամ ցուցակում չընդգրկվեն։ Այդ հանդիպումներին էլ թիմը փոխանցել է, որ Լենա Նազարյանից մեծ դժգոհություն կա, որ նա ոչ միայն պասիվ է, այլև թայֆաների ձևավորմանն է նպաստում։ Դժգոհություն կա նաև Արարատ Միրզոյանից, և չի բացառվում, որ նա էլ պատվավոր թոշակի մեկնի՝ որևէ երկրում ՀՀ դեսպանի կարգավիճակով։ Դեսպան կարող է նշանակվել նաև Տիգրան Ավինյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում