Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:59 24-05-2021

Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը որդեգրեց պոպուլիզմի վրա հիմնված քաղաքականություն

«Լույս» հիմնադրամի փորձագետները, ինչպես նախքան 44-օրյա պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում և դրանից հետո, մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանի արտաքին-անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին, մշտապես բարձրաձայնել նշմարվող մտահոգություններն ու ներկայացրել տարբեր առաջարկներ։

Հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր էին հանվել հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, տրվել էին պատերազմի բռնկման հետևանքների գնահատականները, վերլուծության առարկա էին դարձել պատերազմի ընթացքի և հետպատերազմական զարգացումները։

Հիմնադրամի փորձագետների կողմից իրականացված մի շարք կանխատեսումներ հետագայում իրականություն դարձան, մինչդեռ որոշումներ կայացնող մարմինների կողմից դրանց անտեսումը Հայաստանի և Արցախի համար ունեցավ աղետալի հետևանքներ։
Նախքան Արցախյան վերջին պատերազմը «Լույս» հիմնադրամի հրապարակումներում բազմիցս անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին-անվտանգային տարբեր մարտահրավերներին։ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե այս ոլորտում նախորդ իշխանությունների ձեռքբերումներն ամրագրելու և բացթողումները շտկելու ուղղությամբ, այլ որդեգրեց պոպուլիզմի վրա հիմնված քաղաքականություն՝ փորձելով ամեն ինչ սկսել «սեփական կետից» և վարկաբեկել նախկին բոլոր նվաճումները։

Դեռ 2020թ.-ի մայիսին վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենց իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստեղծում է զրոյից ՝ այդպիսով կասկածի տակ դնելով այդ ոլորտում նախկին բոլոր հաջողությունները։ Իրականում, սակայն, իշխանության գործունեության արդյունքում ոչ թե զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծվեց, այլ երկրի արտաքին քաղաքականությունը հասցվեց մի զրոյական կետի, որը հանգեցրեց աղետալի պատերազմի և միջազգային հարաբերություններում Հայաստանի լիարժեք մեկուսացման։

Հիմնադրամի փորձագետների գնահատականով, նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանի իշխանությունները «հասցրին» խնդիրներ ստեղծել գրեթե բոլոր արտաքին գործընկերների՝ այդ թվում գերտերությունների և կարևոր տարածաշրջանային դերակատարների հետ։ Այդ խնդիրները պարբերաբար բարձրաձայնվում էին Հայաստանի փորձագիտական և քաղաքական տարբեր շրջանակների կողմից, սակայն որևէ էական ազդեցություն չէին ունենում որոշումների կայացման գործընթացի վրա։

Այսպես, «Լույս» հիմնադրամի փորձագետները, դեռ 2019թ.-ի մարտին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի համատեքստում անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճակատագրին՝ ներկայացրել էին իրենց մտահոգությունները ՀԸԳՀ վավերացման գործընթացի դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հաշվի առնելով դրա կարևորությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵՄ միասնական մոտեցման տեսանկյունից։

Մասնավորապես, վերլուծության մեջ նշվում էր, որ «ՀԸԳՀ-ի վերջնական վավերացումից հետո Արցախի վերաբերյալ դրանում ներառված ձևակերպումները՝ հատկապես ուժի և ուժի սպառնալիքի բացառման ու ազգերի ինքնորոշման մասով, իրավական ուժ կստանային ԵՄ-ի համար», ուստի կոչ էր արվում «հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»։ ՀԸԳՀ-ի վերջնական վավերացումը, ի վերջո տեղի ունեցավ միայն 2021թ.-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, ու պատահական չէ, որ պատերազմի օրերին ԵՄ-ն այդպես էլ չկարողացավ միասնական ու հստակ դիրքորոշմամբ սաստել Ադրբեջանի հարձակողական գործողությունները։ Ավելին, ԵՄ տարբեր ինստիտուտների կողմից նախորդ 2 տարիների ընթացքում ընդունվեցին մի շարք փաստաթղթեր և հայտարարություններ, որոնք էականորեն շեղված էին ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԸԳՀ-ում տեղ գտած ձևակերպումներից՝ ի վնաս հայկական կողմի շահերի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի