Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 18:56 22-05-2021

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր, և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից մի քանի տեսանյութ:

Razm.Info-ի փոխանցմամբ, տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր, և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- գրում է մասնագիտացված կայքը։

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը «Ռազմինֆոյի» «մեկնաբանած» տեսանյութերի վերաբերյալ գրել էր, թե «Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա թշնամին բարձունք է գրավել»:

ՀՀ ՊՆ-ից հերքել էին՝ ասելով, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:

Այսինքն, ըստ էության, բարձունք կա այդ հատվածում, որը կարող էինք մենք գրավել:

Արցախի հերոս գեներալ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՆ-ի հերքմանը.

«Սուտ ասելու և այդ սուտը ստով հերքելու նուրբ արվեստը։ Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից, Արեգունի բնակավայրի ուղղությամբ 6,66 կմ էր»:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն էլ իր հերթին ադրբեջանական կողմի քայլերի նպատակներն այսպես մեկնաբանեց՝ Ադրբեջանը, բացի կեղծված քարտեզներով ՀՀ տարածքի որոշ հատվածներ ներխուժելուց, տարածքներ «խլելուց», սահմանազատման աշխատանքներ պարտադրելուց, տեղեկատվական հարթակում հոգեբանական-տեղեկատվական նոր գրոհներ է սկսել։

«Արդեն բոլորս էլ գիտենք, թե հատկապես որ մասերում են ադրբեջանցիները ներխուժել ՀՀ տարածք, կան տեսանյութեր, դրանց մասին չի խոսքը։ Այլ այն տեսանյութերի, որոնց տարածման ժամանակ շատ հաճախ օգտատերերը դժվարությամբ են տարբերակում ճիշտ ինֆորմացիան խեղաթյուրվածից, և ադրբեջանական հղումներով տարածում են դրանք։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ադրբեջանցիները ըստ պայմանավորվածությունների, հստակ սահմանագծումով են իրենց զբաղեցրած կետերում դիրքավորվել, միևնույն է՝ տպավորություն ու ազդեցություն են փորձում ստեղծել մեր սոցցանցերի տիրույթում, թե իբր նորանոր դիրքեր են գրավել:

Փորձ է արվում ցույց տալ, թե ինչպիսի անպաշտպան վիճակի մեջ ենք մենք գտնվում, և ինչ վերահսկողություն ունեն մեր սահմանների, բնակչության նկատմամբ։ Մարդիկ անորոշ իրավիճակի մեջ են հայտնվում։ Այնպես չէ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանների պաշտպանության համար համապատասխան և անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել: Պարզապես այս դեպքում խնդիրը նաև ադրբեջանական մեդիագրոհներին դիմակայելն է, այդ ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելը։ Երկրի վարչապետի ԺՊ-ն շատ հաճախ նմանատիպ տեսանյութեր տարածողներին մեղադրում է մեդիատեռորի և ադրբեջանական քարոզչություն կատարելու մեջ, իսկ մեր անվտանգության համապատասխան կառույցներն ինչո՞վ են զբաղված, ի՞նչ քայլեր են ձեռնարկում ադրբեջանական քարոզչամեքենայի նվազեցման, հնարավորության դեպքում՝ չեզոքացման ուղղությամբ, այ դրա մասին պետք է մտածել»,- շարունակեց փորձագետը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի