Ներքին 5 տարի առաջ - 11:42 20-05-2021

Ադրբեջանցի շուրջ 500-600 զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքի տարբեր հատվածներում. Ն. Փաշինյան

Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռեւս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Այս մասինմայիսի 20-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրն է թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որեւէ սցենար բացառելու համար եւ երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա:

Փաշինյանը նշել է նաև, որ այս առումով ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և շարունակվում է արվել. «Դրա կարևոր վկայություններից է նաեւ այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղը թափուր է, որովհետեւև ԱԳՆ մեր գործընկերները հենց այս պահին օպերաիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ:Ընդ որում ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլեւ ՊՆ-ն նույնպես, փոխվարչապետները նույնպես»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում