Արտաքին 5 տարի առաջ - 14:50 19-05-2021

2 պայթյուն Դիարբեքիրի ավիաբազայում

Մայիսի լույս 19-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում 20 րոպե ընդմիջումով 2 պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն իր թվիթերյան էջում:

Սոյլուի հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ դրա մերձակայքում: Պայթյունները զգացել են ռազմաբազային հարակից շրջաններում: Դրանց հետևանքով խուճապ է առաջացել տեղի բնակչության մոտ:

Այս կապակցությամբ նաև հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակման փորձերն իրականացվել են փոքր ԱԹՍ-ներով (անօդաչու թռչող սարք):

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց