Ներքին 5 տարի առաջ - 22:35 18-05-2021

ՀՀ նախկին վարչապետերը հայտարարություն են տարածել

ՀՀ նախկին վարչապետերը հայտարարություն են տարածել

Մայիսի 17-ին Ազատության հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։

Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։

Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։ Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։

Երևույթը մտահոգիչ է նաև նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը և հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը։

ՀՀ նախկին վարչապետեր՝

Վազգեն Մանուկյան

Հրանտ Բագրատյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ՝ Անուշավան Դանիելյան

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում