Ներքին 5 տարի առաջ - 23:44 17-05-2021

Խոսրով Հարությունյանին և ևս մեկ անձի բերման են ենթարկել Ազատության հրապարակից

Մի քանի ժամա առաջ համացանցում քննարկվում էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումն այն մասին, որ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման էր ենթարկել ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին:

ՀՀ ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Ոստիկանության ծառայողները ժամեր առաջ բերման են ենթարկել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանին:

Քաղաքական գործիչը մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված ակցիային։ Այնտեղ նրա և մի քանի ակտիվիստների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո մոտակայքում հերթապահող ոստիկանները Հարությունյանին և ևս մեկ մարդու տարել են ծառայողական «Գազելով»։

Ավելի ուշ նրա փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրել է, որ Հարությունյանին ազատ են արձակել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը