Արտաքին 5 տարի առաջ - 23:36 17-05-2021

Էրդողանն «անիծել է» Ավստրիայի կառավարությանը Իսրայելի դրոշի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Ավստրիայի կառավարության դեմ: Թուրքիայի առաջնորդի այս պահվածքի պատճառը Ավստրիայում՝ կառավարական շենքերի վրա, իսրայելական դրոշների ցուցադրումն էր:

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ձեր պետական կառույցի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև տարբերակ է առաջարկել, որ այս կերպ Ավստրիան ցանկանում է «մուսուլմաններին վճարել հրեաների ցեղասպանության համար», որն ինքն է կազմակերպել: Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը նկատի ուներ Անշլյուսից հետո հրեաների ոչնչացումը:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մեկնաբանել էր իսրայելական դրոշի հայտնվելը դաշնային կառավարության շենքի վրա: Նա հայտարարել է, որ սա համերաշխության նշան է իսրայելական ժողովրդի հետ, որոնք ենթարկվում են ահաբեկչական գործողությունների:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում