Արտաքին 5 տարի առաջ - 15:30 15-05-2021

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը նախագահական ընտություններում թեկնածություն է առաջադրել

Reuters-ը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին նույնպես մասնակցելու է հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:

Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախկին խորհրդական Լարիջանիի թեկնածության գրանցումը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում:

Ավելի վաղ իր թեկնածությունն էր գրանցել նաև Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:

Իրանի նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում