Արտաքին 5 տարի առաջ - 12:21 12-05-2021

Մոսկվան դեմ է ազգայնականության հերոսացման բոլոր դրսևորումներին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հերոսացնում են ազգայնականներին, ասել է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս ազգայնականության հերոսացման բոլոր դրսևորումներին:

Ասուլիսի ժամանակ Գարեգին Նժդեհին և Մոնթե Մելքոնյանին հերոսացնելու մեջ Հայաստանի դեմ մեղադրանքներ է հնչեցրել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ինչ վերաբերում է նեոազգայնականության դրսևորումներին, ազգայնականներին հերոսացնելու փորձերին, մենք ունենք միանգամայն հստակ և աներկբա դիրքորոշում. որտեղ էլ որ լինի, մենք վճռականորեն դատապարտում ենք դա: Այդ կապակցությամբ առանձնահատուկ խնդիրներ ենք տեսնում ԵՄ և ՆԱՏՕ տարածքներում, հատկապես Բալթյան երկրներում, Ուկրաինայում, այդ կառույցների որոշ այլ երկրներում»,- ասել է Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ազգայնականության հերոսացման անթույլատրելիության մասին բանաձևի նախաձեռնողը: «Մենք ակնկալում ենք, որ նրանք, ովքեր այդ բանաձևին կողմ են քվեարկում, իսկ նրանք ճնշող մեծամասնություն են, լիարժեք կհետևեն դրանում պարունակվող պահանջներին: Ադրբեջանը և Հայաստանը այդ բանաձևի համահեղինակներ են: Այստեղ, իմ կարծիքով, լրացուցիչ բացատրությունների կարիք չկա»,- ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից