Արտաքին 5 տարի առաջ - 22:55 10-05-2021

Պուտինը ներկայացնում է կորոնավիրուսի պատվաստման արդյունքները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման դրական արդյունքների մասին: Pоссия 24-ի եթերում նա հայտնել է, որ նախօրեին արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրական կոեֆիցիենտը 15 է:

«Բժիշկների հավաստմամբ, դա դրական արդյունք է»,- ասել է Պուտինը և քաղաքացիներին հորդորել շարունակել պատվաստվել:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը զգուշացրել է պահպանել բոլոր նախազգուշական միջոցառումները, կրել դիմակներ, կատարել մյուս պահանջները՝ վարակի դեմ հաջողության հասնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Պուտինը պատվաստումներ է ստացել մարտի 23-ին և ապրիլի 14-ին՝ ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկով, սակայն ՌԴ նախագահը չի հայտնել, թե որ պատվաստանյութն է օգտագործվել:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից