Սպորտ 5 տարի առաջ - 14:11 08-05-2021

Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ Երազանքի Լիգա ծրագիրը

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի Երազանքի լիգա ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։ Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մայիսին։ Տասը շաբաթ շարունակ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում աղջիկների թիմերը կմրցեն միմյանց դեմ, որից հետո հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Երևանում։

ՖԻՖԱ Երազանքի լիգան նպաստում է Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թվի մեծացմանը, մարզաձևում նրանց մասնակցության կայուն աճին՝ կանոնավոր կերպով խաղալու հնարավորություններ կազմակերպելով։

Ծրագիրը Հայաստանի համար կապահովի եզակի հնարավորություն՝ կանանց ֆուտբոլում մասնակցությունը մասսայական մակարդակում խրախուսելու համար։ Երեխաները ցանկանում են շփվել, զվարճանալ իրենց պես մտածող երեխաների հետ, զարգացնել իրենց ֆուտբոլային ունակությունները, լինել նպատակասլաց և խիզախ, ինչպես նաև սկսել կայացնել իրենց սեփական որոշումները։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին