Արտաքին 5 տարի առաջ - 21:45 07-05-2021

Բայդենը մեկնաբանել է Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական է գնահատել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Թեհրանը լուրջ պատրաստակամություն է ցուցաբերում Վիեննայում շարունակվող բանակցություններում նշված հարցը քննարկելու առումով:

Միաժամանակ Բայդենն ընդգծել է, որ Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների ելքը դեռևս անորոշ է:

Մայիսի 7-ին Վիեննայում մեկնարկել է Իրանի և միջազգային «հնգյակի» բանակցությունների հերթական փուլը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Բանակցությունների նպատակն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումն է: Բանակցություններին մասնակցում են նաև ԱՄՆ ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի