Ներքին 5 տարի առաջ - 12:15 06-05-2021

ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը ներկայացրել է նաև տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը: Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 1-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 3-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 5-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն և Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ և 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել ՝ Արարատի մարզի Զանգակատուն և Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Ապրիլի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 3-ին Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և 24 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 4-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ և 14 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը