Արտաքին 5 տարի առաջ - 15:50 05-05-2021

Հռոմեական Կոլիզեումը ռեստավրացիայի է ենթարկվելու

Հռոմեական Կոլիզեումը վերանորոգելու են՝ վերադարձնելով փայտե հատակը, որի վրա 2000 տարի առաջ կռվել են գլադիատորները: Վերանորոգումն արժենալու է 18.5 մլն եվրո: Նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել մինչև 2023 թ.:

Նախագիծը կյանքի է կոչելու Milan Ingegneria ինժեներական ընկերությունը, որը հաղթել է իտալական կառավարության հայտարարած մրցույթում:

Կոլիզեումի հատակը հնէաբանները հեռացրել են 19-րդ դարում, երբ հայտնաբերել են դրա տակ գտնվող թունելների ստորգետնյա ցանց, որտեղ մրցասպարեզ դուրս գալուց առաջ պահվել են գլադիատորները և կենդանիները:

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ասել է, որ հատակի վերականգնումը հնարավորություն կտա այցելուներին նոր տեսանկյունից տեսնելու Կոլիզեումի մեծությունը և վերադառնալու դրա նախնական տեսքին:

Կոլիզեումը եղել է Հռոմեական կայսրության ամենամեծ ամֆիթատրոնը: Գլադիատորների մենամարտերը բեմադրվել են ամենաքիչը 50.000 հանդիսատեսի աչքի առջև:

Այն շարունակում է մնալ Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: 2019 թ.՝ համավարակի սկսվելուց մեկ տարի առաջ, Կոլիզեում է այցելել մոտ 7.6 մլն մարդ:

Վերականգնման նախագիծը ենթադրում է լիովին շարժական հատակի ստեղծում ակոյայի գերդիմացկուն, անջրաթափանց փայտանյութից: Հատակի մակերեսը, որը կառուցվել է հարյուրավոր պտտվող փայտե սալիկներից, կկազմի 3000 քառակուսի մետր:

Իտալիայի մշակույթի նախարարը վստահ է, որ նոր կառուցված հատակը թույլ կտա Կոլիզեումը լայնամասշտաբ մշակութային միջոցառումների հարթակ դարձնել:

Նախագծի հետաքրքիր մանրամասներից մեկն այն է, որ անձրևաջրերը, որոնք հավաքվելու են հատակին, օգտագործվելու են Հռոմի ամենաշատ այցելվող հուշարձանի զուգարանները մատակարարելու համար:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից