Ներքին 5 տարի առաջ - 07:18 04-05-2021

Բախվել են Mitsubishi Pajero-ն և մոտոցիկլը.մոտոցիկլավարն ու 4-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղևոր երեխան, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի, նրա ուղևորի և Mitsubishi-ի վարորդի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը