Սպորտ 5 տարի առաջ - 11:49 13-03-2021

ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍՆ ՈՒ ՍԱՌԱ ԿԱՐԲՈՆԵՐՈՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ

Ռեալի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ու նրա կինը՝ Սառա Կարբոներոն, հայտարարել են, որ բաժանվել են։

Ինստագրամի իր էջում Սառա Կարբոներոն լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Ես և Իկերը շատ ենք հպարտանում մեր ընտանիքով, սերը մեզ երջանկություն է տվել համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց ոչ շատ ուժեղ, քանի որ մենք շարունակելու ենք միասին հրաշալի առաջադրանք կատարել՝ լինել նվիրված ծնողներ, ինչպես և մենք անում էինք մինչև հիմա։ Սա ընդունված որոշում է, որը մենք միասին ենք կայացրել։

Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը մնում են հավերժ։ Մեր առաջնահերթությունը մնում է հոգ տանել մեր երեխաների բարեկեցության և կրթության մասին, պաշտպանել նրանց, որ նրանք մեծանան կայուն ու առողջ միջավայրում։

Մենք խնդրում ենք հարգել մեր գաղտնիությունը։ Սա մեր հանրային միակ հայտարարությունն է։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար»,-գրել է Սառան։

Նույն գրառումը ինստագրամի իր էջում կատարել է նաև Իկեր Կասիլյասը։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականին։ Մինչև այդ նրանք հանդիպում էին 7 տարի։ Նրանք երկու տղա ունեն։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին