Ներքին 5 տարի առաջ - 10:10 04-03-2021

ՄԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԿԱԽ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԼՂ-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա հավելել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին:

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:

Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:

«Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուժարիկը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից