Մամուլ 5 տարի առաջ - 11:00 06-02-2021

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԱՌԵՒՏՈՒՐ ԵՆ ԱՆՈՒՄ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը եւ շարունակում համագործակցությունը։

Հարությունյանն ինքն է ղեկավարում այդ ուժը, անհնազանդություն դրսեւորողներին անգամ պատժում։ Նախօրեին տեղեկացանք, որ ՄՀ խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին փոխարինել են Գագիկ Բաղունցով։

Պարզվում է՝ Պետրոսյանն ավելի ընդդիմադիր է եւ ասել է, որ չեն աջակցելու Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի թեկնածու Վահրամ Բաղդասարյանին, քվեարկության պատկերն էլ ցույց է տվել, որ 9 հոգանոց խմբակցությունից տրամաբանական հաշվարկով 6-ն են կողմ եղել։

«Այո, «Միասնական հայրենիքն» այսօր ամբողջ ուժով լծված է Արայիկ Հարությունյանի իշխանության ամրապնդման գործընթացին, կուլիսային առեւտուր են անում, իսկ առեւտուր անելով պետություն չեն կառուցում, այլ վաճառում են։ Վստահ եմ՝ ՀՊ հաջորդ թեկնածուն ՄՀ-ից է լինելու։ Ինչ վերաբերում է Մարսել Պետրոսյանի փոփոխությանը, այո, ինքը նախապես ինձ հետ համաձայնել էր, որ ճիշտ է, որ չպետք է Բաղդասարյանը զբաղեցնի այդ պաշտոնը, ինձ թվում է՝ փոփոխությունն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ դեմ էր իշխանական թեկնածուին»,- ասաց ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում