Ներքին 5 տարի առաջ - 12:49 02-02-2021

ՄԵԿՆԱՐԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՄՈՏ 730 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԿԱՎԵԼԱՆԱ

Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նա­խագ­ծեր է պատվիրել Ստեփանա­կեր­տում և Արցախի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնա­կե­լի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը:

«Նախարարությունն արդեն էս­քի­զա­յին նա­խա­գիծ ունի Մար­տու­նու շր­ջա­նի Վարանդա գյու­ղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստ­ղա­շեն հա­մայն­քում 150 տան կա­ռուց­ման նա­խա­գծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տե­ղագ­րա­կան հա­նույ­թի իրա­կա­նաց­ման աշխատանք­նե­ր: Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246 բնա­կա­րանով, իսկ Մար­տու­նիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակ­նա­բերդ գյու­ղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են նախարարությունից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը