Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 11:01 28-01-2021

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌԴ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ԱՄՍՈՎ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔԻ» ԲԱՑՈՒՄԸ․ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը ՀՀ քաղաքացիների համար որո­շել է մեկ ամսով բացել իր սահմաննե­րը: 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքա­ցիները կարող են Ռուսաստան մուտք գործել 2021 թվականի փետրվա­րի 1-ից մարտի 1-ը, ներառյալ Հա­յաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից՝ օդային անցակետերով, Ռուսաստա­նի Դաշնության պետական սահմա­նով: Իհարկե, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների դեպքում:

Հիշեցնենք, որ մինչև հունվարի 27-ը ՀՀ շարքային քաղաքացիները կարող էին ՌԴ մեկնել միայն հա­մապատասխան հիմք ունենալու դեպքում: «Հիմք» նշանակում է՝ «вид на жительство» կամ էլ ընտանիքի հետ վերամիավորում:

Եվ այսպես, ինչո՞վ է պայմանա­վորված ՌԴ-ի բացած այս «հումա­նիտար միջանցքը»: Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՌԴ կառավարության այս որոշման տակ պետք չէ աշխարհաքաղաքական կոնտեքստներ փնտրել, տնտեսա­կան շահեր են: «Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը: Ռուսաստանը չի կա­րող անընդհատ փակված մնալ, քանի որ ՌԴ մեկնողներն այնտեղ՝ տեղում, խթանում են տնտեսությունը: Իրենց մոտ շինարարություն կա անելու: Եվ բացի աշխատանքները, գնում են ապրանքներ ու ծառայություններ սպառում»,- ասում է քաղաքագետը:

Այդ դեպքում ինչո՞ւ մեկ ամսով: Չէ՞ որ կորոնավիրուսային բռնկումներն ու ալիքները պայմանավորված են մարդկանց ներհոսքներով: Արմեն Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ն հիմա իրեն առավել ապահովագրված է զգում, քանի որ համայն Ռուսաստանով մեկ արդեն անցել են «Սպուտնիկ-/»-ով պատվաստումների: Հայաստանում էլ իրավիճակը կորոնավիրուսի առումով փոքր-ինչ թեթևացել է: «Այս զանգվա­ծային պատվաստումների ֆոնին մեկ ամիս հետո եթե նպատակահարմար գտան երկարացնել՝ կերկարացնեն, որովհետև հիմա պետք է նախնական տեսնեն՝ եթե այլ երկրներից քաղա­քացիներ գալիս են իրենց երկիր, դա ինչ ազդեցություն է թողնում, կորոնավիրուսի հետ կապված ցուցանիշները բարձրանում են, չեն բարձրանում: Տնտեսությանը կնպաստի, թե ոչ: Իսկ մեկ ամիսը բավարար ժամանակահատված է համապատասխան վերլուծություններ իրականացնելու համար»,-կարծում է քաղաքագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս կարծում է, որ պատճառները տնտեսական են: Ավելին՝ հիմա ողջ աշխարհում սկսվել է սահմաննե­րի բացման միտում: Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համար սա նաև քաղաքական նշանակություն ունի, ի վերջո, այդ միության կարգախոսն է՝ մարդկանց, ապրանքների, կապի­տալի ու ծառայությունների ազատ տեղաշարժը: Այնուամենայնիվ, չկան աշխարհաքաղաքական այլ նկա­տառումներ: Ոմանք կարծում են, թե սա հումանիտար «միջանցք» է՝ Հայաստանից արտագաղթելու հա­մար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ