Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:33 25-01-2021

ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Հայաստանի դպրոցներում ներկայումս ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում են կրթությունը, թեպետ այս թիվը փոփոխական է: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը խոչընդոտ չլինի նրանց դպրոցում սովորելու համար: Ասեմ, որ հետևողականորեն այս հարցը կարգավորում ենք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին դասագրքերով ապահովելուն, ապա նախարարի տեղակալը նշեց, որ հենց սկզբից եղել է պայմանավորվածություն, որ բոլոր դեպքերում նրանք պետք է ապահովված լինեն դասագրքերով: Մնացած բոլոր հարցերն էլ կարգավորվում են մարզպետարանների հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ