Արտաքին
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան բողոքի
21:02 21-06-2026
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։
Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
20:44 21-06-2026
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պատմական հիշողության և պետական պարգևների շուրջ քաղաքական հակամարտության մեջ լեհ-ուկրաինական հարաբերությունները ներքաշելը ռազմավարական սխալ է։
Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների 1-ին փուլը
19:38 21-06-2026
Շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում ավարտվել է Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջև բարձր մակարդակով քառակողմ բանակցությունների առաջին փուլը։
Շվեյցարիայում Իրանի շուրջ բանակցությունները տեխնիկական բնույթի են․ Վենս
19:22 21-06-2026
Շվեյցարիայում բանակցությունները տեխնիկական բնույթի են և քիչ հավանական է, որ լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև բոլոր տարաձայնությունները։
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
19:05 21-06-2026
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով երկուշաբթի կփակվեն 845 դպրոցներ և քոլեջներ, ևս մոտ 1800 ուսումնական հաստատություններ կփոխեն աշխատանքի գրաֆիկը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
18:30 21-06-2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հորմուզը փակ կմնա, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարը․ Tasnim
17:14 21-06-2026
Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը:
Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջի պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին․ Ուշակով
17:02 21-06-2026
Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում 2 մարդ է եղել
16:43 21-06-2026
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել։
ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա․ Կաց
16:26 21-06-2026
Ըստ Կացի, «Լիբանանում արշավի ընթացքում ՑԱՀԱԼ-ի բոլոր ձեռքբերումները պահպանվում են», իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ անվտանգության գոտում։
Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիհա
16:12 21-06-2026
Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան:
Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
15:52 21-06-2026
Կիևում և ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել «Կինժալ» հրթիռ կրող ռուսական ՄիԳ-31Կ օդանավի թռիչքի պատճառով:
Շվեյցարիայում պաշտոնապես մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
15:43 21-06-2026
Շվեյցարիայում պաշտոնապես մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Կատարի և Պակիստանի միջնորդությամբ, հայտնում է Կատարի ԱԳՆ-ն:
Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Փեզեշքիան
15:37 21-06-2026
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը
15:15 21-06-2026
Ամերիկյան շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը:
Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
14:45 21-06-2026
Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են առաջադիմական թեկնածու Իվան Սեպեդան և պահպանողական «աութսայդեր» Աբելարդո դե լա Էսպրիելյան։
Համացանցում հայտնվել են ծալովի iPhone-ի առաջին պատկերները
14:15 21-06-2026
Ըստ վերլուծաբանների՝ Apple-ին հաջողվել է լուծել ծալվող էկրանների ամենամեծ խնդիրը, և նոր սարքի վրա ծալքի գիծը գրեթե անտեսանելի է լինելու։
Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
13:49 21-06-2026
Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն 1 օրվա ընթացքում. Բաղայի
13:41 21-06-2026
Բանակցություններ կլինեն միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, այնուհետև քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
13:32 21-06-2026
Մարգարիտա Սիմոնյանը որոշել է Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը հատկացնել Կրասնոդարում մաչետեով մարդկանց վրա հարձակված տղամարդուն վնասազերծած ՀՌԳ 32-ամյա մարտիկին:
Թրամփը ներկայացրել է ԱՄՆ-ին Կատարի նվիրած շքեղ ինքնաթիռը
13:19 21-06-2026
Ինքնաթիռի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար։ Այն ծառայելու է որպես ԱՄՆ նախագահի գլխավոր փոխադրամիջոց։
Խանդի պատճառով արգելել է ամուսնուն կանանց նայել հեռուստացույցով
13:03 21-06-2026
Դեբբի Վուդը, ում տարիներ շարունակ անվանում էին աշխարհի ամենախանդոտ կին, տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա՝ սուր հոգեկան խանգարման պատճառով:
Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
12:43 21-06-2026
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սոցիցանցերում կոշտ ու հրապարակային պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ վերջինս կասկածի տակ է դրել իտալացի առաջնորդի քաղաքական վարկանիշը:
Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները դադարեցվել են
12:40 21-06-2026
Այսօրվա Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: