Մամուլ 2 ժամ առաջ - 07:45 26-11-2026

Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 70-ամյակի առթիվ հեռակա շնորհավորանքներ էր ընդունում... բանտախցում: Նորից՝ վերջին 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ կալանավորված է բարերար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը: Երեկ լրացավ 90-րդ օրը, ինչ կալանավորված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ:

Հասարակական, քաղաքական շրջանակներում այս օրերին շարունակվում են խոսակցությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները հնարավոր արտահերթ ընտրությունների, Սահմանադրության նախագծի կամ հանրաքվեի թեմաներով: Բայց առանցքային խնդիրն այն է, որ նման իրավիճակում բացարձակապես անընկալելի, եթե չասենք՝ անտեղի են որևէ հարցի, որևէ ներքաղաքական խնդրի մասին խոսակցությունները, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները բանտերում են:

Երեկ, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, կարծում ենք, բավականին հստակ ու հակիրճ բնորոշեց իրավիճակն ու դրա հիմնապատճառները. «Մենք առաջին իսկ օրվանից, երկար տարիներ հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները ունեն լոկ քաղաքական բնույթ։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն: Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ պարզ է, ինչքան էլ փորձեն տարբեր ձևերով քողարկել: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի այդ ծրագրին: Այս պահի դրությամբ այդ ծրագրին խոչընդոտողները ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են, և փաստացի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները գտնվում են կալանքի տակ:

Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը»:

Պատահական չէ, որ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչներ ավելի ու ավելի հաճախ են ընդգծում, որ ընտրական բնույթի որևէ զարգացման մասին խոսք (ոչ թե համաձայնություն կամ հենց գործընթաց, այլ խոսք, քննարկում) կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, ընդդիմադիր ուժերի լիդերները: Ու դա արդարացված, տրամաբանական պահանջ ու մոտեցում է:

Հ.Գ.-Ի դեպ, «գործերի» մասին: Զավեշտական է հնչում, բայց արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նյութերն իշխանությունները... կորցրել են: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ նյութերը մոտ մեկ շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել: Ասեք, որ շատ խոսուն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ