Մամուլ 2 ժամ առաջ - 07:18 26-11-2026

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր․«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանի ներքաղաքական օրակարգը շուտով անխուսափելիորեն կենտրոնանալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, քանի որ արդեն ակնհայտ է՝ նույնիսկ շանտաժի, մանիպուլ յացիաների և քաղաքական սպեկուլ յացիաների արդյունքում ընդդիմությունը տեղի չտվեց, կայացրեց պատմական որոշում, և հիմա իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների։

Ըստ այդմ, Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջիկա զարգացումների և քաղաքական վերադասավորումների գլխավոր առանցքը դառնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը միանշանակ և անդառնալիորեն մերժել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Թեև քաղաքական դաշտում առկա էին դիտարկումներ, թե հանրաքվեի գործընթացը կարող էր վերածվել իշխանափոխության հասնելու գործիքի, ընդդիմությունը գերադասեց սկզբունքայնությունը՝ հրաժարվելով լեգիտիմացնել Բաքվի ու Ալիևի պարտադրանքով օրակարգ բերված գործընթացը։ Այս պատմական նշանակության մերժումը փակում է սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ճանապարհով առաջ մղելու բոլոր հնարավորությունները։

ՀՀ Սահմանադրության համաձայն, սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի՝ 65 պատգամավորի համաձայնությունը, մինչդեռ իշխող խմբակցությանը պակասում է 6 մանդատ։ Ընդդիմության միահամուռ և միակամ դիրքորոշման պայմաններում իշխանության համար այլևս որևէ հնարավորություն չկա ստանալու այդ պակասող վեց մանդատի աջակցությունը։ Առաջիկայում չի բացառվում, որ իշխանությունը կարող է իր հետևորդներին հավաքել և գրոհ կազմակերպել Ազգային ժողովի վրա, կարող են էլի շատերի դեմ քրեական գործեր հարուցվել, իսկ կալանավայրերում պահվողների պայմանները կարող են էլ ավելի վատանալ։ Սակայն ընդդիմադիր դաշտում հստակ վերահաստատում են՝ ինչ էլ անեն, Սահմանադրության հարցում իշխանության հետ կոմպրոմիսի չեն գնալու։

Հետևաբար, գործող իշխանությունը, որը թե՛ շանտաժի, թե՛ ուժային սցենարներով չի կարողանալու կատարել Բաքվի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտնվել է քաղաքական ու իրավական փակուղում։ Զրկված լինելով սահմանադրական հանրաքվեն խորհրդարանով անցկացնելու լծակներից՝ իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք էլ կդառնան առաջիկա քաղաքական պայքարի հիմնական հարթակը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ