Oragir.News-ը կներկայացնում է նոյեմբերի 23-ի ամփոփ լուրերը:
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով, գրել է Փաշինյանը:
Իշխանության կողմից ներկայացված նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը: Նախագծում նախաբանն ունի հետևյալ տեսքը.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովորդին, ներկայացնելով Սահմանադրության ընդունման անհրաժեշտութունը։ Նա վերստին առաջարակել է ընդդիմությունը՝ կողմ քվեարկել նոր Սահմանադրությունը հանրաքվեի տանելու առաջարկին:
«Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությունը՝ ես հրաժարական կտամ և կհեռանամ»,- ասել է նա:
Երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու համար «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանին առաջարկելով հրաժարական տալ առանց նախապայմանների։ առաջարկում է ՝
«Նիկոլ Փաշինյանը, որպես Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակական միակողմանի զիջումներ իրականացրած, Արցախը կորցրած, Հայաստանի Հանրապետությունը փաստացի կապիտուլյացիայի առաջ կանգնեցրած, ընտրությունների արդյունքները կեղծած և քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումներով բոլոր կարմիր գծերն անցած ղեկավար, առանց որևէ նախապայմանների հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից»,- ասված է «Հայաքվեի» հայտարարության մեջ։
Տեսանյութ: