ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները բժշկի ուղեգրի հիման վրա հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին տեղափոխել են ատամնաբուժական կլինիկա, որտեղ նա ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից։
Մինչ դատապարտյալի մուտքը սանհանգույց՝ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողներն իրականացրել են զննություն, որի արդյունքում սանհանգույցի խոզանակի տակդիրի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ։ Փաթեթում առկա է եղել մարիխուանային նմանվող բուսական զանգված՝ 0,7 գրամ քաշով։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։