Ներքին Միտք 55 րոպե առաջ - 16:17 22-11-2026

Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

ՌԻՄԱՆԻ ՀԻՊՈԹԵԶԸ ԱՊԱՑՈւՑՎԵՑ.
Ի՞ՆՉ Է ՍԱ ՓՈԽՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐՈւՄ

Քանի որ մաթեմատիկայի ֆունդամենտալ խնդիրներից մեկը` Ռիմանի հիպոթեզն ապացուցվեց Անթրոփիքի արհեստական բանականության օգնությամբ, ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը` այն ներառել «ազգային նշաձողերի» ցանկում:



Մյուս կողմից, առիթ էր, որ ևս մեկ անգամ հայացք գցեի այդ «նշաձողերին» ու նկատեի, որ Փաշինյանը կամաց-կամաց ինքը հերթով իր հռչակած նշաձողերը ցանկից հանում է:
Արցախը, որ Հայաստան էր և վերջ, այլևս գիտենք ուր է:

Բանակը առաջատար 20-յակում հայտնվելուց առաջ ջախջախվեց Ադրբեջանի կողմից:
Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը դառնալու ճանապարհին ստացանք մի երկիր, որում ամենաաարդյունավետ կերպով անկաշկանդ գործում են 10-ից ավելի օտար հետախուզական ծառայություններ:



Կրթության մակարդակով, ըստ PISA-ի, արդեն Եվրոպայում դարձել ենք առաջինը տակից:
Բայց չհուսահատվեք,
ֆուտբոլի բնագավառում դեռ կան փայլուն հեռանկարներ:

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ