Ուղիղ եթեր
Ներքին 18 րոպե առաջ - 10:42 19-11-2026

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին իր ելութում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարտ Միրզոյանը։

«Առաջնային կարևորություն ունի նաև Ադրբեջանի հետ մեր համապատասխան մարմինների և ընտանիքների անդամների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ մեր պետական ինստիտուտների հետ համագործակցությունը»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած։ Նրանք անհետացել են 1990-ականների, 2020 թվականի և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։

Միրզոյանն ընդգծել է, որ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը պահանջում է հակամարտության կողմերի համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, որոնողական և նույնականացման աշխատանքներ։

Նա տեղեկացրել է, որ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին օրենքը։

Հայաստանում գործում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր է նաև զարգացնել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց կրած հոգեբանական, սոցիալական և տնտեսական հետևանքներին։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել

Ձեզ գուցե հետաքրքրի