Սպորտ 18 ժամ առաջ - 14:14 15-11-2026

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հյուրընկալվելիս ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ։

Հանդիպմանն ընդառաջ ՈւԵՖԱ-ն հրապարակել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը, որում ընդգրկվել է 22 ֆուտբոլիստ։

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։

Պաշտպաններ. Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»)։

Կիսապաշտպաններ. Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Արթուր Սերոբյան, Կարեն Մուրադյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»)։

Հարձակվողներ. Հրանտ-Լեոն Ռանոս («Տեներիֆե», Իսպանիա), Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան), Արթուր Միրանյան («Իրոնի Տիբերիաս», Իսրայել), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)։

Հավելենք, որ Լատվիա – Հայաստան դիմակայությունը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակն անհասանելի 13 միավորով գլխավորում է Չեռնոգորիան։ Կիպրոսի ընտրանին 8 միավորով ապահովել է երկրորդ հորիզոնականը։ Անկախ Ռիգայում գրանցվելիք արդյունքից՝ Հայաստանի հավաքականը (5 միավոր) խմբային փուլը կավարտի 3-րդ տեղում, իսկ Լատվիան 1 միավորով եզրափակում է աղյուսակը։

ArmSport

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է