Սպորտ Տեսանյութ 22 րոպե առաջ - 10:23 15-11-2026

Շանս չտվեց բրազիլացուն․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ 1-ին ռաունդում

Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական տպավորիչ հաղթանակն է տարել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF Abu Dhabi (Real American Freestyle) մրցաշարում։

Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի հայտնի մարտիկ Նեյման Գրեյսին էր։ Հանդիպումն անցկացվել է միջանկյալ քաշային կարգում՝ Crossover ձևաչափով, և ավարտվել հայ մարզիկի լիակատար առավելությամբ։

Արդեն առաջին ռաունդում Ծառուկյանը 10։0 հաշվով առաջ է անցել և տեխնիկական գերազանցությամբ ժամանակից շուտ հաղթանակ տարել։

Սա Արման Ծառուկյանի 9-րդ հաղթանակն էր Real American Freestyle լիգայում (նրա ցուցանիշն այս պրոմոուշենում 9 հաղթանակ է և 1 պարտություն)։ RAF-ում Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 28-ին` մրցելով ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը հանդիսանում է RAF լիգայի միջին քաշային կարգի գործող չեմպիոնը, սակայն Գրեյսիի դեմ գոտեմարտը տիտղոսային չէր։ Ինչ վերաբերում է բրազիլացուն, ապա նա կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը մրցաշարում (0-2)։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված