Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի նոյեմբերի 11-13-ը գործուղել Բելգիայի
Թագավորություն (Բրյուսել)՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ֆիսկալիս ծրագրում, այն է՝ հարկման ոլորտում համագործակցության
վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև
«Քասթըմս ծրագրում, այն է՝ մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին
համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցելու
նպատակով։