Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:54 06-11-2026

Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել

Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան ձերբակալվել է ֆոնդային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում։

Գործը վերաբերում է բաժնետոմսերի գների հնարավոր արհեստական բարձրացմանը և կասկածելի ֆինանսական գործարքներին։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Քայային մեղադրում է կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Դատարանը բավարարել է նրա կալանավորման միջնորդությունը։