Սպորտ 2 ժամ առաջ - 23:30 05-11-2026

Ռոնալդուն հայտարարել է հավաքականից հեռանալու մասին

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է կարիերան Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այդ մասին 41-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս 2003 թվականից և անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:

Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի հավաքականից: Նա պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել