Ներքին 4 օր առաջ - 11:35 04-11-2026

Դա ճնշման գործիք է․Մամիկոն Ասլանյանը՝ Կարապետյանների բնակարանների խուզարկությունների մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում ԱԱԾ-ի կողմից խուզարկություններ իրականացնելու ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է.

«Սա մեր իրականությունն է, որը շաղախված է կեղծ ժողովրդավարությամբ և կեղծ թեզերով՝ ընտրությունների թափանցիկության ու արդարացիության մասին։ Հիմա էլ հասել ենք մի հանգրվանի, երբ ճնշումներն արդեն բացահայտորեն գործադրվում են օտարների կողմից՝ մեզ պարտադրվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում։

Այս գործողությունը ես հենց այդ ուղղվածությանն եմ վերագրում։ Եվ եթե մեկուկես տարի մարդն անազատության մեջ է, իսկ այդ ընթացքում ինչ-որ պատրվակներով ներխուժում են ու խուզարկություններ իրականացնում, ապա ես դրան այլ անուն չեմ կարող տալ։ Դա պատանդառության և ճնշման գործիք է։ Երևի Փաշինյանն իր հայտարարած հանրային ճնշում ասելով հենց այս ճնշումն էր նկատի ունենում՝ ԱԱԾ-ի և քննչականի միջոցով»։

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ հետագայում այնպիսի ճնշումներ լինեն, որ ընդդիմությունը ստիպված գնա Փաշինյանի ուզած քայլին, պատգամավորը պատասխանել է.

«Որպեսզի Փաշինյանն իմանա՝ ընդդիմությունը ստիպված կգնա այդ քայլին, նման գործողություններ չպետք է անի։ Նման գործողությունները միայն ավելի են սրում իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ