Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14։00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ջրափի գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ի․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի՝ «888 ID 88» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: