Ուղիղ եթեր
Ավելին 48 րոպե առաջ - 18:00 03-11-2026

«Հայաստան գալիս զգում եմ, թե պապայի տուն եմ եկել». Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի մանկության երազանքն իրականացել է․ նա նկարահանվել է ֆիլմում:

Դիմահարդար Գոհար Ավետիսյանի համար այս տարին առանձնահատուկ է․ իրականացել է ֆիլմում նկարահանվելու մանկության երազանքը։

Bravo.am-ին տված հարցազրույցում նա պատմել է նոր փորձառության, մայրության և Հայաստան վերադառնալու զգացողությունների մասին։

Ավետիսյանի խոսքով՝ նկարահանումները տևել են մոտ 20 օր, օրական՝ շուրջ 15 ժամ։ Չնայած բարդ գրաֆիկին՝ գործընթացը նրան մեծ հաճույք է պատճառել, իսկ ֆիլմը, նրա գնահատմամբ, զվարճալի կատակերգություն է ստացվել։ Գոհարը պատրաստ է նաև հետագայում նկարահանվելու առաջարկներ դիտարկել։

Խոսելով որդու՝ Գասպարի մասին՝ նա նշել է, որ այլևս իրեն չի մեղադրում երեխայի կողքին 24 ժամ չլինելու համար․ կարևոր է միասին անցկացրած ժամանակի որակը։ Իսկ Հայաստան վերադառնալիս, ինչպես ինքն է ասում, զգում է, թե «պապայի տուն է եկել»։

Թեև շատ է սիրում հայրենիքը, այս պահին մշտական բնակության տեղափոխվելու ծրագրեր չունի։

Անդրադառնալով հարսանեկան զգեստին՝ Գոհարը նշել է, որ այն կկրի իր իրական հարսանիքի օրը։

Ֆիլմի պրեմիերային նա ընտրել էր Օսկարի արձանիկը հիշեցնող զգեստ։

bravo.am

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում